• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մադրիդում լուրջ անհանգստություն կա Մբապեի մարզավիճակի վերաբերյալ

Հոդվածներ

Մադրիդում լուրջ անհանգստություն կա Մբապեի մարզավիճակի վերաբերյալ
22.02.2026
363 0

Մադրիդի «Ռեալ Մադրիդում» լուրջ անհանգստություն կա հարձակվող Կիլիան Մբապեի վերջին ելույթների վերաբերյալ։

«Սերուցքայինների» ճամբարում նշում են, որ ֆրանսիացի հարձակվողը լավագույն մարզավիճակում չէ, թեև նրա արդյունավետության անկում չի արձանագրվել, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապեի խաղի վերաբերյալ մտահոգություններն ուժեղացել են Լա Լիգայի շրջանակում «Օսասունայի» դեմ հանդիպումից հետո, որտեղ մադրիդցիները պարտվել են 1:2 հաշվով։ Նշվում է, որ հարձակվողի մարզավիճակի վրա կարող է ազդեցություն ունենալ տարվա սկզբին ստացած ծնկի վնասվածքը։

«Արքայական ակումբի» երկրպագուները գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային կոչ են անում ֆրանսիացուն հանգիստ տրամադրել՝ լիարժեք վերականգնման նպատակով։