Ակումբի մասին

Համառոտ նկարագիր

Ռեալ Մադրիդ ՖԱ

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 13 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։

Ակումբն իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 1947 թվականից։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային գավաթներով։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Թիմ

Լավագույնները միշտ փայլում են

Ակումբի Ցուցանիշները






Գլխավոր մարզիչ

Ալվարո Արբելոա

Ալվարո Արբելոան ծնվել է 1983թ. հունվարի 17-ին Սալամանկայում, Իսպանիա:

Մարզչական գործունեության սկիզբ

Արբելոան ֆուտբոլային կարիերան ավարտել է 2017 թ.:

Մարզչական գործունեությունը նա սկսել է 2020 թ., երբ միացել է «Ռեալի» համակարգին՝ որպես երիտասարդական թիմի մարզիչ:

2024-2025 մրցաշրջանում Juvenil A-ում նա ապահովեց չեմպիոնական տիտղոսը:

Արբելոան մոտ 5 տարի շարունակ աշխատել է «Ռեալի» ակադեմիայում՝ բարձրանալով թիմերի մակարդակներով ու միաժամանակ ձևավորելով իր մարզչական ուղին:

«Կաստիլյա» և գլխավոր թիմ

2025 թ. հունիսին Արբելոան նշանակվեց «Կաստիլյայի» («Ռեալի» երկրորդ թիմ) գլխավոր մարզիչ:

2026թ. հունվարի 12-ին պաշտոնապես հաստատվեց, որ Ալվարո Արբելոան դարձել է «Ռեալի» առաջին թիմի գլխավոր մարզիչը՝ փոխարինելով Չաբի Ալոնսոյին: