«Մադրիդ» - «Սիթի» դիմակայությունները Չեմպիոնների լիգայի նոր «Կլասիկոներն» են: Թեև դեռ հեռու են «սերուցքայինների» և «Բավարիայի» (28 հանդիպում) կամ «Յուվենտուսի» (22 հանդիպում) միջև կայացած խաղերի քանակից, սակայն այս շաբաթ մեկնարկող 1/8 եզրափակիչից հետո այն կդառնա Եվրոպական գավաթի պատմության երրորդ ամենահաճախ կրկնվող դիմակայությունը՝ հավասարվելով «Միլան» - «Բարսելոնա» զույգին (17 խաղ):
«Ռեալի» և «քաղաքայինների» միջև խաղերի նման առատությունը հետաքրքիր փաստեր է ծնում, ինչպիսին է Տիբո Կուրտուայի հետ կապված պարադոքսը: Բելգիացի դարպասապահը «Մադրիդի» կազմում ավելի շատ խաղ է անցկացրել «Սիթիի» դեմ, քան Պրեմիեր լիգայում անցկացրած իր չորս մրցաշրջանների ընթացքում: «Չելսիի» կազմում նա ութ անգամ է մրցել «Էթիհադի» ներկայացուցիչների հետ, իսկ «Արքայական ակումբի» մարզաշապիկով արդեն ունի ինը հանդիպում Պեպ Գվարդիոլայի թիմի դեմ, որոնք կդառնան տասնմեկ՝ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղերից հետո:
Կուրտուան չորս մրցաշրջան է խաղացել Պրեմիեր լիգայում որպես «Չելսիի» դարպասապահ՝ «Սիթիի» դեմ ունենալով ընդհանուր ութ հանդիպում՝ երեք պարտություն, երկու ոչ-ոքի և երեք հաղթանակ: «Ռեալի» կազմում, և միշտ Չեմպիոնների լիգայի շրջանակներում, նրա ինը մրցավեճերը «Սիթիի» դեմ ավարտվել են հինգ պարտությամբ, երեք հաղթանակով և մեկ ոչ-ոքիով:
Չնայած դրան, հաջորդ փուլ անցնելու նրա հաշվեկշիռը հավասար է (2-2), և դա միայն այն պատճառով, որ նա վնասվածքի պատճառով բաց թողեց 23-24 մրցաշրջանի քառորդ եզրափակիչը, որտեղ Լունինը հերոսացավ Մանչեսթերում կայացած հետխաղյա տասնմետրանոցների ժամանակ:
«Սիթին» փաստացի այն անգլիական ակումբն է, որի դեմ Կուրտուան ամենաշատն է խաղացել՝ ընդհանուր 17 անգամ: Այս ցուցակում բելգիացու առաջին ինը մրցակիցները իսպանական Լա Լիգայի ակումբներն են: Հաջորդ անգլիական թիմը ցանկում «Լիվերպուլն» է՝ «Մադրիդի» եվրոպական մյուս դասական մրցակիցը, որի դեմ նա խաղացել է 15 անգամ՝ ութը «Չելսիի» և յոթը՝ «Ռեալի» կազմում:
Հայերեն