Հոդվածներ

«Ռեալի» մրցակիցը ՉԼ-ի 1/8 եզրափակիչում
27.02.2026
1906 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում   Մադրիդի «Ռեալը» կմրցի  «Մանչեթեր Սիթիի» հետ։

Դիմակայության առաջին հանդիպումը «Սերուցքայինները» կանցկացնեն Մադրիդում, պատասխան խաղը՝ հյուրընկալվելիս։ 

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի «Սիթին» ամենացանկալի և միաժամանակ ամենավտանգավոր մրցակիցն է մադրիդյան գրանդի համար: Սա վերջին տարիների եվրոպական ֆուտբոլի կլասիկան է: Թիմերը հանդիպել են վերջին չորս մրցաշրջաններում անընդմեջ, ներառյալ այս տարվա լիգայի փուլը, որտեղ անգլիացիները հաղթեցին «Բեռնաբեուում» (1-2):

Fanat, Realmadrid.am