• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիտինյան հայտարարություն է արել «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ

Հոդվածներ

Վիտինյան հայտարարություն է արել «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ
06.03.2026
1075 0

ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյա հերքել է իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։

««Ռեալ» տեղափոխությունը խելագարություն կլիներ։ Գիտեմ՝ դա ինձ համար ամենալավ տարբերակը չէ։ Այստեղ՝ ՊՍԺ-ում, ամեն ինչ շատ լավ է։ Զգում եմ, որ ինձ իսկապես գնահատում են և որ արժանացել եմ այս սիրուն։ Ինձ ու ընտանիքիս այստեղ շատ է դուր գալիս։ Ունենք ֆանտաստիկ թիմ և հիանալի մարզիչ»,- ասել է Վիտինյան Canal 11-ի հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, որ չի ծրագրում տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։

«Անհամեստ մի եղեք։ Ինձ համար ավելի կարևոր է կայուն կարիերան։ Այստեղ՝ Եվրոպայում, մեծ ակումբում, բավականին լավ եմ վաստակում։ Գումարի երկու-երեք անգամ աճը ինձ չի դարձնի ավելի երջանիկ»,– հավելել է կիսապաշտպանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան գրանդը ծրագրում է ամռանը հրավիրել պորտուգալացուն։

Fanat, Realmadrid.am