«Ռեալում» հետաքրքրված են Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններով, ով ներկա պահին գլխավորում է «Միլանը»։
Ըստ Corriere dello Sport-ի, այս ամռանը «Սերուցքայինները» կկատարեն Ալեգրիին թիմ հրավիրելու երրորդ փորձը։ Մադրիդյան ակումբը մշտապես բարձր է գնահատել Ալեգրիին և երկու անգամ մոտ է եղել նրա հետ պայմանագիր կնքելուն։ Դրան եղել են 2019 և 2021 թվականներին։
Նշվում է, որ Ֆլորենտինո Պերեսն այժմ ցանկանում է խաղադրույք կատարել առավել փորձառու մարզչի վրա։
Ալեգրիի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչ 2027 թվականի հունիսի 30-ը։ Նշվում է, որ նա վայելում է իտալական ակումբում անցկացրած ժամանակը։ Ալեգրին սիրում է քաղաքը, մթնոլորտը և իրեն շատ հարմարավետ է զգում ակումբում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն