Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի շահերը ներկայացնող գործակալ Մարկ Կոսիկեն մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերը՝ կապված նրա` Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հանարավորության հետ։
«Ոչ մի անհրաժեշտություն չկա պատասխանելու հարցերին, որոնք պարզապես լուրեր են։ Ներկայում մեզ հետ ոչ ոք չի կապվել։ Յուրգեն Կլոպը շատ գոհ է իր ներկայիս պաշտոնից «Ռեդ Բուլլ» թիմում, և այն ամենը, ինչ խոսվում է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի շուրջ բանակցությունների մասին, առայժմ պարզապես լուրեր են»,– Կոսիկեի խոսքը մեջբերում Goal-ը։
Կլոպի ապագան նաև կապվում է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն