Հոդվածներ

«Բենֆիկա» - «Ռեալ» խաղի լավագույն ֆուտբոլիստը
18.02.2026
694 0

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ» (0-1) հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Արքայական ակումբի» կիսապաշտպան Օրելյան Չուամենին:

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների գնահատմամբ՝ ֆրանսիացին լավագույնն է եղել Լիսաբոնում կայացած խաղում:

«Նա առանցքային խաղացող էր «Ռեալի» համար, շատ լավ կարդում էր խաղը և չեզոքացնում «Բենֆիկայի» հակագրոհները: Վստահ խաղ մասնագիտացված դիրքում խաղացողի համար»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի մեջբերմամբ՝ նշել են եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի ներկայացուցիչները:

Fenomeno, Realmadrid.am