• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոան բացատրել է՝ ինչու է Մբապեն բաց թողել «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղը

Հոդվածներ

Արբելոան բացատրել է՝ ինչու է Մբապեն բաց թողել «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղը
26.02.2026
1582 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակը, որը չէր ընդգրկվել «Բենֆիկայի» դեմ  Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղի հայտացուցակում (2:1) ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացուն անհանգստացնում է ծնկի շրջանում առաջացած անհարմարությունը։

«Չեմ կարող ասել՝ ինչ տարբերություն կա անհարմարության և վնասվածքի միջև։ Լավագույն որոշումը կանգ առնելն ու վերականգնվելն էր։ Նա չի կարող խաղալ։ Հուսով ենք՝ կվերադառնա մի քանի օրից կամ շաբաթից»,- Արբելոայի խոսքն է փոխանցում Football Espana-ն։

«Ռեալը» երկու խաղերի արդյունքում հաղթել էր «Բենֆիկային» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Fanat, Realmadrid.am