Հոդվածներ

Հաջորդ կանգառը՝ Մադրի՞դ
11.02.2026
1346 0

Դորտմունդի «Բորուսիան» բախվել է լուրջ խնդրի Նիկո Շլոտերբեկի պայմանագրի երկարաձգման հարցում։ Խոչընդոտն այն ակումբն է, որից վախենում են բոլորը՝ Մադրիդի «Ռեալը»։

Ըստ Bild-ի՝ պաշտպանը վստահ չէ, որ ցանկանում է թարմացնել իր պայմանագիրը (որն ավարտվում է 2027-ին), քանի որ մադրիդյան ակումբն արդեն հայտնել է նրան ձեռք բերելու իր մտադրության մասին։

Որոշումը՝ մարտին

Գերմանական լրատվամիջոցը հայտնում է, որ վերջնական որոշումը կկայացվի մինչև մարտ ամսվա միջազգային հանդիպումները (Շվեյցարիայի և Գանայի դեմ)։ Ֆուտբոլիստի համար այժմ կա միայն երկու ճանապարհ՝ կա՛մ մնալ «Դորտմունդում», կա՛մ տեղափոխվել «Ռեալ»։

Գինը և մրցակցությունը

Շլոտերբեկը նաև դիտարկվում էր որպես թեկնածու Մյունխենի «Բավարիայի» համար, սակայն բավարացիներն այժմ ավելի շատ զբաղված են Ուպամեկանոյի հարցերով։

Bild-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամռանը գնել երկու կենտրոնական պաշտպանի, որոնցից մեկը պարտադիր պետք է լինի ձախլիկ (ինչպես Շլոտերբեկը)։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 40-50 միլիոն եվրո։