• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS․ Անչելոտին կարող է դառնալ հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Հոդվածներ

AS․ Անչելոտին կարող է դառնալ հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչը
22.02.2026
365 0

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարությունը ծրագրում է նոր՝ չորս տարվա պայմանագիր ստորագրել Կառլո Անչելոտիի հետ, որի համաձայն իտալացի մասնագետը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ AS-ի տվյալներով՝ Անչելոտիի աշխատավարձը կկազմի տարեկան շուրջ 40 միլիոն եվրո։

Գործող պայմանագրում նախատեսված է նաև 5 միլիոն եվրոյի բոնուս, եթե Բրազիլիայի հավաքականը հաղթի 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Իտալացի մասնագետը գլխավորում է Բրազիլիայի ընտրանին 2025 թվականի մայիսից և այդ ընթացքում անցկացրել է ութ հանդիպում, տոնել 4 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և կրել 2 պարտություն։

Ավելի վաղ Կառլո Անչելոտին աշխատել է «Միլանում», Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում», «Պարի Սեն-Ժերմենում», Մյունխենի «Բավարիայում», «Էվերթոնում» և «Նապոլիում»։

Fanat, Realmadrid.am