«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է Լա Լիգայի 25-րդ տուրում «Ռեալի»՝ «Օսասունայից» 1:2 հաշվով կրած պարտությանը։ Ավելի վաղ «Արքայական ակումբի » գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան կասկածի տակ էր դրել մայրաքաղաքային թիմի դարպասը նշանակված երկրորդ գոլի իրավաչափությունը։
«Դա ակնհայտ 11-մետրանոց էր, որը նշանակվել է VAR-ի միջոցով, և երկրորդ գոլը չէր խփվել խաղից դուրս վիճակից։ Խնդիր չեմ տեսնում. այս անգամ թող չբողոքեն։
Թեթև հանդիպումներ չեն լինում։ «Օսասունան» ուժեղ թիմ է, և մենք իրավունք չունենք թեթևամտորեն մոտենալ «Լևանտեի» դեմ խաղին։ Այնտեղ հաղթելը բարդ է։ Այսօր պետք է ամբողջությամբ նվիրվենք, որպեսզի բարձրանանք առաջին հորիզոնական»,- Լապորտայի խոսքն է փոխանցում Sport.es-ը։
Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո Մադրիդի «Ռեալն» ունի 60 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնայի»՝ «Լևանտեի» նկատմամբ հաղթանակի դեպքում կատալոնական ակումբը կբարձրանա առաջին հորիզոնական։ Ներկա պահին «Կապտանռնագույնների» ակտիվում 58 միավոր է։
Fanat, Realmadrid.am
Հայերեն