Հոդվածներ

«Ռեալի» ու Վինիսիուսի հարաբերությունները բարելավվել են
01.03.2026
612 0

As-ի տեղեկություններով, Վինիսիուս Ջունիորի ու «Ռեալի» հարաբերությունները բարելավվել են, ու 25-ամյա ֆուտբոլիստը կարող է երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2027 թվականի հունիսի 30-ին։

Թիմի վերջին 5 խաղերից յուրաքանչյուրում Վինին գոլի հեղինակ է դարձել։ Մրցաշրջանի այս հատվածում նա իր անվան դիմաց 9 գոլ ու 5 գոլային փոխանցում ունի գրանցած։

«Բրազիլացին կրկին իրեն կարևոր է զգում։ Արբելոան առաջին իսկ օրվանից նրա մեջ վստահություն մտցրեց, իսկ Ալոնսոյի հետ նրանք միմյանց չէին հասկանում։ 

Հիմա, երբ նրան հարցում են նոր պայմանագրի մասին, նա պատասխանում է, որ ամեն ինչ լավ է, քան երբևէ։

Ակումբի ու ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև կապը մշտապես պահպանվում է։ Այժմ ոչ ոք չի կասկածում նոր պայմանագրի անհրաժեշտության վրա։

Վինիսիուսը պայքարեց այնքան, որ վերադարձնի առաջատարի իր դերը». նշված է հայտարարության մեջ։

Los Merengues, Realmadrid.am