Կիլիան Մբապեն շարունակում է ցավեր զգալ ծնկի հատվածում։
Ֆրանսիացին բաց թողեց շաբաթ օրը կայացած «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը, սակայն մարզվել է ընդհանուր խմբի հետ վերջին երկու մարզումներն։ Դեկտեմբերին Կիլիանը ծնկի կապանների ձգվածություն էր ունեցել, ինչից հետո անհարմարություններ է զգում։
The Athletic-ի տեղեկություններով, հարձակվողը կոնսերվատիվ բուժում է ստանում։ «Ռեալում» կարծում են, որ չնայած անհարմարություններին, ֆրանսիացու վիճակը գնալով կլավանա։ Ակումբում անհրաժեշտություն չեն տեսնում փոփոխել բուժման ծրագիրը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն