• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինիո. «Ես այն եզակի մարզիչներից եմ, ով ինքնակամ է հեռացել «Ռեալից»

Հոդվածներ

Մոուրինիո. «Ես այն եզակի մարզիչներից եմ, ով ինքնակամ է հեռացել «Ռեալից»
16.02.2026
534 0

«Ռեալի» դեմ դիմակայությունից առաջ Ժոզե Մոուրինիոն հիշել է «Արքայական» ակումբից հեռանալու մասին։ 

«Ֆլորենտինո Պերեսի հետ վերջին անգամ խոսել ենք, երբ ես պայմանագիր էի կնքում «Բենֆիկայի» հետ։ Հույս ունեմ, որ այս խաղին նա ներկա կլինի։ Մենք լավ ընկերներ ու պետք չէ դա թաքցնել։

Երբ ես հեռանում էի, նախագահն ու գլխավոր տնօրեն Խոսե Անխելը ասացին, որ ես հեռանում եմ, երբ լավ ժամանակներն առջևում են, և որ ես արդեն մեծ աշխատանք եմ կատարել։ Սակայն ես մտածեցի, որ ժամանակը եկել է, քանի որ իմ ընտանիքը միշտ առաջին տեղում է։ Սկզբում բարդ էր, բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, ոչ թե իմ, այլ այն մարդկանց շնորհիվ էր, ովքեր այդ պահին իմ կողքին էին։

Ես այն եզակի մարզիչներից եմ, ով «Ռեալից» ինքնակամ է հեռացել, այլ ոչ թե հեռացրել են։ Եթե դուք հեռանում եք ձեր ցանկությամբ, ապա հեռանում եք մաքուր խղճով». նշել է պորտուգալացին։

Los Merengues, Realmadrid.am