Հոդվածներ

Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
07.02.2026
420 0

Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու արժանացել Մահու 5 աստղ մրցանակին։

Ֆրանսիացին իր մրցանակը ստացել է Ռեալ Մադրիդ սիթիում, որին նա արժանացել է հունվար ամսին իր հիասքանչ ելույթների արդյունքում։ 2026 թվականի առաջին ամսում նա թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ։

Այդ ընթացքում նա դուբլի հեղինակ է դարձել «Մոնակոյի», «Բենֆիկայի» ու «Վիլյառեալի» դեմ խաղում, ինչպես նաև մեկ գոլ է խփել «Լևանտեի» դարպասը։

Los Merengues, Realmadrid.am