«Ռեալում» ցանկանում է, որ Էնդրիկը հաջորդ մրցաշրջանը սկսի իրենց կազմում։
ESPN-ը տեղեկացնում է, որ «Սերուցքայինները» չեն դիտարկի բրազիլացու վարձակալության ժամկետը երկարաձգելու տարբերակը։ Այժմ Էնդրիկը հանդես է գալիս «Լիոնում», որի կազմում անցկացրած 5 խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ։ Որոշված է, որ մրցաշրջանի ավարտից հետո նա լքելու է Ֆրանսիան։
«Լիոնը» պաշտոնական առաջարկ չի կատարել պայմանագրի երկարաձգման համար, սակայն նույնիսկ, եթե առաջարկ արվեր, այն մերժում էր ստանալու։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն