Մադրիդի «Ռեալի» և «Չելսիի» նախկին վինգեր Էդեն Ազարը պատմել է, թե ինչպես լոնդոնյան ակումբում խաղալու ժամանակ թիմի մարզիչ Մաուրիցիո Սարին իրեն առաջարկել է ոգեշնչվել Կրիշտիանու Ռոնալդուի կյանքով։
«Ասացի նրան, որ չեմ ուզում։ Երբեք չեմ չարաշահել գինին, բայց միշտ ուզում էի լինել Ազար և դաշտում, և դրանից դուրս։ Եթե ընկերներս ինձ հյուրասիրության էին հրավիրում, ես չէի հրաժարվում և նույն կերպ էի վարվում, եթե ցանկանում էի 1 գավաթ գինի խմել։ Կրիշտիանուն՝ Կրիշտիանու է, ես՝ Ազար։ Պարզապես ուզում էի լինել ինքս իմ կերպ և խաղալ ֆուտբոլ»,– բելգիացու խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ներկայում հանդես է գալիս Սաուդյան «Ալ-Նասրում», հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը» և հինգ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Էդեն Ազարը կարիերան ավարտել է երեք տարի առաջ՝ 32 տարեկանում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն