Մադրիդի «Ռեալին» առաջարկվել է ձեռք բերել հիանալի ֆուտբոլիստ, որը իդեալական տեղավորվելու է թիմում։ Խոսքը վերաբերում է Էնցո Ֆերնանդեսին, որը Կատարում կայացած ԱԱ-2022-ում ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող։
Ներկայում նա հանդես է գալիս «Չելսիում» և հոգնել է Լոնդոնից. անձրևոտ մայրաքաղաքն այնքան էլ դուր չի գալիս արգենտինացուն։ Նրա երազանքն է խաղալ «Ռեալի» կազմում։ Այս մասին հաղորդել է լրագրողը El Chiringuito TV-ի եթերում։
Marca-ն՝ հղում կատարելով Indu-ին, հայտնում է, որ Ֆերնանդեսը ոգեշնչվել է Խուլիան Ալվարեսի օրինակով, որը մեկնել է «Ատլետիկո» և Իսպանիայում իրեն ավելի լավ է զգում, քան Անգլիայում էր։
Միաժամանակ նշվում է, որ «Ռեալին» ստիպված կլինի վճարել ակումբի համար ռեկորդային գումար, եթե նրանք որոշեն ձեռք բերել «Չելսիի» խաղացողին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն