Հոդվածներ

Դի Մարիա․ «Մաստանտուոնոն ավելի տաղանդավոր է, քան ես»
27.01.2026
762 0

«Ռեալի», «Բենֆիկայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի նախկին վինգեր Անխել Դի Մարիան, որն այժմ հանդես է գալիս «Ռոսարիո Սենտրալի» կազմում, կարծիք է հայտնել «Սերուցքայինների» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի մասին։

«Մաստանտուոնոյին համեմատում են ինձ հետ, սակայն նա շատ ավելի տաղանդավոր է և զգալիորեն ավելի լավ է տիրապետում դրիբլինգին։ Նա բարձր մակարդակի խաղացող է։ Ֆրանկոյին նույնպես քննադատում էին և վաղաժամ դուրս գրում, երբ գործերը լավ չէին ընթանում, ինչպես և Խաբիի Ալոնսոյի դեպքում, սակայն նրա ողջ կարիերան դեռ առջևում է։ Այժմ գործերը շատ ավելի լավ են, նա սկսել է ավելի շատ խաղալ, և զգալիորեն կբարելավի իր խաղը, ինչը հեշտ է անել, երբ շրջապատված ես լավագույն ֆուտբոլիստներով»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է AS-ը։

Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռեալի» հետ պայմանագիր է ստորագրել 2025 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Ռիվեր Փլեյթից»։ Ֆուտբոլիստի հետ կնքված համաձայնագիրը գործում է մինչև 2031 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Fanat, Realmadrid.am