«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, եթե նշանակվի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ակումբի ղեկավարությանը կխնդրի պայմանագիր կնքել իր ներկայիս թիմի երկու ֆուտբոլիստների հետ, հայտնում է Tuttosport-ը։
Ալեգրին կխնդրի ակումբ վերադարձնել կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը նախկինում արդեն հանդես է եկել «Ռեալում»։ Ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հարցը «Միլանի» հետ դեռևս որոշված չէ։ Իտալացին 40-ամյա խորվաթի մեջ տեսնում է այն ֆուտբոլիստին, որը կարող է խաղադաշտում փոխանցել մարզչի գաղափարները։
Երկրորդ ֆուտբոլիստը կարող է դառնալ կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն, որը Մասիմիլիանոյի գլխավորությամբ կարևոր դեր է խաղացել «Յուվենտուսում» և այժմ «Միլանի» առաջատարներից մեկն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» դիտարկում է 58-ամյա իտալացի մասնագետի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո «Ռեալն» ունի 60 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 4 միավորով զիջելով «Բարսելոնային»։
Հայերեն