1902 թվականի մարտի 6-ին պաշտոնապես ընտրվեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի առաջին տնօրենների խորհուրդը, ինչը նշանավորեց աշխարհի լավագույն ակումբի ծնունդը։
Մեր սիրելի ակումբն այսօր նշում է ծննդյան 124-ամյակը։
Հիմնադրման օրվանից ի վեր «Ռեալ Մադրիդը» դարձել է համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշ։ Ակումբը նվաճել է, ընդհանուր առմամբ, 26 եվրոպական գավաթ՝ 15 Չեմպիոնների լիգա ֆուտբոլում և 11 Եվրոպայի գավաթ բասկետբոլում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրա լեգենդար կարգավիճակը։
Միջազգային հաջողություններին զուգահեռ, ակումբը գերիշխել է նաև Իսպանիայի ներքին մրցաշարերում։ «Արքայական ակումբը» 36 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 20 անգամ նվաճել Իսպանիայի գավաթը, իսկ 13 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը։
Բացի այդ, ՖԻՖԱ-ն «Ռեալին» ճանաչել է XX դարի լավագույն ակումբ։
«Սերուցքայինները», չնայած երբեմն հանդիպող դժվարություններին, հիմա էլ շարունակում են մեծ պատվով պաշտպանել ակումբի տարբերանշանն ու պահպանել լավագույն ավանդույթները։
Fanat, Realmadrid.am
Հայերեն