Վինիսիուսը տեղեկացրել է Մադրիդի «Ռեալին», որ պատրաստ է լքել ակումբը, հայտնում է El Nacional-ը։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն՝ նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացի հարձակվողի նկատմամբ։ Խոսակցությունների համաձայն՝ Վինիսիուսը ակնկալում է մոտ 30 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ։
Վինիսիուս Ժունիորը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Ֆլամենգոյից» 45 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով յոթ գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն