Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն մեկնաբանել է գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի աշխատանքը, ինչպես նաև նրա նախորդի՝ Խաբի Ալոնսոյի գործունեությունը։
«Ճշմարտությունն այն է, որ Ալվարո Արբելոան և նրա ողջ մարզչական շտաբն ինձ մեծ վստահություն են ներշնչում, իսկ դա խաղացողի համար ամենակարևորն է։ Նա վստահում է ինձ և դա ցույց է տալիս։ Հավանաբար, հենց դրա շնորհիվ եմ խաղում ավելի ազատ։ Անչափ շնորհակալ եմ մարզչին և նրա շտաբին։
Նաև շնորհակալ եմ Խաբիին և նրա թիմին, որովհետև ինձ վստահեցին տեղ հիմնական կազմում։ Ընդհանուր առմամբ, Ալվարոն հիանալի մարզիչ է, նա շատ է օգնում մեզ։ Կարծում եմ՝ կկարողանանք հասնել դրված նպատակներին և հաղթել»,- Մաստանտուոնոյի խոսքը սոցիալական ցանց X-ում մեջբերում է Madrid Zone-ը։
Մաստանտուոնոն «Ռեալ» է տեղափոխվել 2025 թվականի ամռանը՝ «Ռիվեր Փլեյթից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 21 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն