«Արսենալի», «Տոտենհեմի», «Նյուքասլի», «Միլանի», «Լայպցիգի» և Դորտմունդի «Բորուսիայի» սկաուտները նկատվել են Լա Լիգայի խաղերում, որտեղ հետևում էին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Արդա Գյուլերի խաղին։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական» ակումբը մտադիր չէ վաճառել թուրք կիսապաշտպանին։ Մադրիդում գոհ են նրա առաջընթացից և 20-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես երկարաժամկետ նախագիծ, որն առաջիկա տարիներին կարող է դառնալ թիմի առանցքային դեմքը։ Հենց այդ պատճառով իսպանական գրանդը Գյուլերի համար գին չի սահմանել։
Գյուլերը «Ռեալի» կազմում է 2023 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 4 գոլով և 5 գոլային փոխանցմամբ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրըն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն