Վինիսիուս Ժունիորն ուշացել է Մադրիդի «Ռեալի» այսօրվա մարզումից։
El Chiringuito-ի փոխանցմամբ՝ վինգերը մադրիդցիների ակումբային մարզաբազա է ժամանել մարզման սկսվելուց 5 րոպե ուշ։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մեքենան, որում բրազիլացին է, ուշացումով մոտենում «Վալդեբեբասին»։
Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» Լա Լիգայի 14-րդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի էր խաղացել «Ժիրոնայի» հետ (1:1)։
Fanat, Realmadrid.am
Հայերեն