Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի նկատմամբ, սակայն անգլիական ակումբը չի ցանկանում վաճառել իր սանին և ծրագրում է նրա հետ «կյանքի պայմանագիր» կնքել։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը՝ Sports Boom-ի համար։
Աղբյուրի համաձայն, եթե անգլիական ակումբը հանկարծ սկսի Ֆոդենի վաճառքի շուրջ բանակցություններ, սկզբնական գինը կկազմի 180–200 միլիոն եվրո։ «Սերուցքայինները» որպես առավելություն դիտարկում են Ֆոդենի և Ջուդ Բելինգեմի ամուր ընկերությունը։
Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 353 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 110 գոլ և կատարել 65 արդյունավետ փոխանցում։ Խաղացողի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն