Հոդվածներ

Միակ ակումբը, որը չի շնորհավորել Ռոնալդուի ծննդյան տարեդարձը
06.02.2026
1829 0

41-ամյակի օրը Կրիշտիանու Ռոնալդուն մեծ մասամբ իր նախկին և ներկայիս թիմերից ստացավ ծննդյան օրվա շնորհավորանքներ՝ հրապարակավ։ Միակ բացառությունը դարձավ «Ռեալը»։ Ռոնալդուին շնորհավորեցին «Ալ-Նասր», «Մանչեսթեր Յունայթեդ», «Սպորտինգ», «Յուվենտուս» թիմերը և Պորտուգալիայի ազգային հավաքականը, մինչդեռ մադրիդյան ակումբը սոցիալական ցանցերում որևէ հաղորդագրություն չհրապարակեց։

«Ռեալի» արձագանքի բացակայությունը դժգոհություն առաջացրեց երկրպագուների շրջանում։

Ֆուտբոլիստն «Ռեալի» կազմում  խաղացել է 2009-ից 2018 թվականներին և 450 գոլով հանդիսանում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն ։ Հիմա Ռոնալդուն հանդես է գալիս «Ալ-Նասրում»։

Fanat, Realmadrid.am