Լա լիգայի 22–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 2։1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։
Չնայած Արբելոայի սաների հաղթանակին՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցակցի խաղացող Խորխե դե Ֆրուտոսը, որն էլ հավասարացրել էր հաշիվը։
Հաջորդ տուրում «Սերուցքայիններն» արտագնա հանդիպում խաղում կմրցեն «Վալենսիայի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 8-ին՝ կեսգիշերին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն