Հոդվածներ

Դոմինոյի էֆեկտը
15.02.2026
577 0

Հինգերորդ րոպեն է և Գոնսալո Գարսիայի արդեն 11-րդ գոլը... երբ նա չի կիսում խաղադաշտը Մբապեի հետ։ Հենց այսքան ժամանակ պահանջվեց «սերուցքայինների» սանից «Բեռնաբեուում»՝ «Ռեալ Սոսիեդադի» դարպասը գրավելու համար։ Խաղը հազիվ էր մեկնարկել, իսկ նա արդեն տոնում էր։ Դարձյալ առանց Կիլիանի, դարձյալ Գոնսալոն։

Ոչ մի մեղք չունի ֆրանսիացի «10» համարը, նա շատ է օգնում մադրիդյան ակումբին։ Բայց ամեն անգամ, երբ Կիլիան Մբապեն չկա, հայտնվում է Գոնսալոն։ Սահմանափակ րոպեներ, հաշված մեկնարկային կազմեր, բայց առավելագույն արդյունավետություն։ Առանց Մբապեի՝ 11 գոլ 805 րոպեում (ներառյալ այսօրվա րոպեները)։ Մբապեի հետ՝ զրո գոլ 574 րոպեում։

Տրենտի ոսկերչական փոխանցումը

Ֆրանսիացու էկոհամակարգում, որտեղ ամեն ինչ պտտվում է նրա կերպարի շուրջ, Գոնսալոն դեռ չի գտել իր տեղը։ Առանց նրա՝ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Նա մեկնարկեց «Սոսիեդադի» դեմ լիգայի խաղում և Տրենտի երկրորդ հեռահար փոխանցումից հետո «Մադրիդը» առաջ անցավ հաշվի մեջ։

Առաջին փոխանցումը ծառայեց նրան, որ Վինիսիուսը միացնի իր «շարժիչը» և սկսի հակագրոհը։ Իսկ երկրորդի ժամանակ անգլիացի եզրային պաշտպանը հայացքով գծեց թիմակցի բացվելու հետագիծը և ոտքով գնդակը դրեց հենց անհրաժեշտ կետում։

Կախարդական գնդակ դուրս եկավ նրա խաղակոշիկներից, բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, իսկական «9» համարի գործողություն էր։ Գոլային գիշատչի քայլ։

Եվ այնտեղ՝ այդ տարածքում, որտեղ «Մադրիդը» նմանատիպ այլ խաղացող չունի, Գոնսալոն հիանալի կերպով կարդաց դրվագը։ Նա բացվեց հենց այնպես, ինչպես պահանջում էր իրավիճակը, և այնտեղ, որտեղ գուցե մեկ ուրիշը կփորձեր կասեցնել գնդակը, իսպանացի հարձակվողը որոշեց հարվածել միանգամից՝ օգտագործելով թաթի ծայրը։ Եվ գնդակը, որը կարծես նա հնազանդեցրել է իր կամքին, հայտնվեց Ռեմիրոյի դարպասի ցանցում, ով նման հարվածի չէր սպասում։