Հոդվածներ

Մոուրինյո. «Ես Արբելոային ասացի, որ նա իրեն հիմարի պես է պահում»
18.02.2026
598 0

«Բենֆիկայի» մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսի հատվածները

«Ստացած կարմիր քա՞րտը: Ես չեմ կարողանա լինել պահեստայինների նստարանին «Բեռնաբեուում» կայանալիք պատասխան խաղի ժամանակ (փետրվարի 26, 00:00), ուստի չեմ կարողանա հրահանգներ տալ իմ խաղացողներին, բայց իմ փոխարեն դա կանեն օգնականներս:

Ցավոք, այս հանդիպման գլխավոր մրցավարը որոշեց, որ չի կարող դեղին քարտ ցույց տալ Չուամենիին, Հաուսենին և Կարերասին, քանի որ այդ դեպքում նրանք զգուշացումների քանակի պատճառով կբաց թողնեին պատասխան խաղը: Բայց այս բոլոր խաղացողները պետք է դեղին ստանային:

Ինձ կարմիր քարտ ցույց տվեցին այն պատճառով, որ մրցավարին ասացի՝ Վինիսիուսին պետք է հեռացնե՞լ: Ոչ, ոչ: Ես հեռացվեցի, որովհետև մրցավարին ասացի, որ գիտեմ իր մոտ եղած գրության մասին, որտեղ գրված է. «Չի կարելի դեղին քարտ տալ Հաուսենին, Կարերասին և Չուամենիին, որովհետև նրանք կբաց թողնեն պատասխան հանդիպումը»: Ես գիտեմ՝ ինչպես է դա աշխատում»:

«Այսօրվա խաղի գլխավոր լուսավոր կետը պետք է լիներ Վինիսիուսի գոլը: Բայց երբ նման գոլ ես խփում, պետք է այն արժանապատիվ տոնել: Նա պետք է տոներ իր թիմակիցների հետ, այլ ոչ թե սկանդալ սարքեր 60,000 երկրպագուների հետ: Արդեն քանի՞ մարզադաշտում է նման բան պատահել նրա հետ:

Վինիսիուսն անհավանական ֆուտբոլիստ է, ում ես պաշտում եմ: Բայց եթե դու նման գեղեցիկ գոլեր ես խփում, պետք է գնաս ու տոնես ընկերներիդ հետ:

Գոլից հետո ես նրան ասացի. «Դու հրաշալի գոլ խփեցիր, ինչո՞ւ ես այն այսպես տոնում: Ինչո՞ւ չես տոնում Դի Ստեֆանոյի, Պելեի կամ Էյսեբիոյի պես...»: Ես դա չեմ հասկանում:

Ամեն դեպքում, ես չեմ ասի, որ հավատում եմ Պրեստիանիին (ով հերքում է, որ Վինիսիուսին «կապիկ» է անվանել) կամ հենց Վինիսիուսին: Ես այդ պահին նրանց կողքին չէի, ուստի որևէ մեկի կողմը չեմ բռնի: Բայց «Բենֆիկան» ռասիստական ակումբ չէ: Այս թիմի գլխավոր լեգենդը սևամորթ Էյսեբիոն է:

Բացի այդ, ես խոսեցի Արբելոայի հետ դեռ նախքան հասկանալը, որ ինչ-որ խնդիր է առաջացել: Ես նրան ասացի. «Վինիսիուսն անհավանական գոլ խփեց: Բայց ինչո՞ւ է նա վազում դեպի անկյունային դրոշակը և իրեն հիմարի պես պահում»: Հետո, երբ հասկացա, որ խնդիրը շատ ավելի լուրջ է, պարզվեց՝ Վինին չի ուզում խաղալ, ուստի մենք խոսեցինք նրա հետ»:

«Մինչև Վինիսիուսի գոլը, ընդհանուր առմամբ, հիանալի խաղ էր ստացվում: Մենք լավ սկսեցինք հանդիպումը, իսկ «Ռեալը» կարողացավ բեկել խաղի ընթացքը 30-րդ կամ 35-րդ րոպեին: «Մադրիդն» արժանի էր հաղթանակի»: