«Վինիսիուսը հանգիստ է: Հասկանալի է, որ լսածը ոչ մեկին դուր չի գա։ Եթե խաղացողները չարձագանքեն նման բաներին, ռասիզմն արմատախիլ անելը շատ դժվար կլինի: Ես չեմ կասկածում այն վարկածին, որը ներկայացրել է Վինիսիուսը»:
«Դիտարկվում էր թիմի հեռանալը դաշտի՞ց: Մրցավարն ասաց, որ չի լսել վիրավորանքը, ուստի ոչինչ չէր կարող անել: Որոշումը կայացրել է Վինիսիուսը: Ես ասացի Վինիին, որ եթե նա ցանկանա շարունակել խաղը, մենք կլինենք նրա կողքին: Ինչպիսի որոշում էլ նա կայացնի՝ մենք միշտ սատարելու ենք նրան: Մենք հաղթում ենք միասին, մենք մեռնում ենք միասին: Մենք միշտ միասին ենք պայքարելու»:
«Մոուրինյոն ասել է, որ Վինիսիուսի գոլի տոնումը զայրույթ է առաջացրել «դա Լուժու՞մ»: Ես չեմ տեսել տոնումը, փոխարենը տեսա հիասքանչ գոլ: Ժոզեն ցանկանում էր շարունակել խաղը, բայց կարծում եմ՝ երբ նա իմանա, թե ինչ է ասել իր խաղացողը, առաջինն ինքը կասի, որ նման բանն անթույլատրելի է։ Ռասիզմի հանդեպ պետք է լինի զրոյական հանդուրժողականություն»:
«Այսօր մենք տեսանք այն «Ռեալ Մադրիդը», որը միշտ ցանկանում ենք տեսնել, և մենք շատ գոհ ենք թիմից: Առաջին խաղակեսում մենք մեզ շատ լավ դրսևորեցինք և արժանի էինք մի քանի գոլի: Մենք շարունակեցինք ճնշումը նույնիսկ այդ միջադեպից հետո, լավ էինք խաղում և պահեր ստեղծում: Ակնհայտ է, որ սկանդալից հետո խաղի ընթացքը փոխվեց, խաղն ընթանում էր առանց կենտրոնի և հստակ վերահսկողության: Բայց ընդհանուր առմամբ, մենք շատ գոհ ենք թիմից և այն տարբերությունից, որը ցույց տվեցինք այստեղի նախորդ խաղի համեմատ: Սա այլ «Ռեալ Մադրիդ» էր»:
«Պետք չէ հաշվից հանել Մոուրինյուի թիմին, որը պարտվում է 0:1 հաշվով: Նրանք արդեն պատրաստվում են հաջորդ խաղին, «Բենֆիկան» մեզ թույլ չի տա թուլանալ: Բայց նաև «Բեռնաբեուն» է սպասելու «Բենֆիկային», և դա կլինի վճռորոշ պահը: Առջևում մեզ սպասում է 90 րոպե հիանալի ֆուտբոլ»:
«Բենֆիկայի» դեմ նախորդ հանդիպմանը մենք հեռու էինք այն մակարդակից, որում պետք է լինեինք: Բայց այսօր մենք առավելագույնս մոտ էինք մեր ուզած մակարդակին: Մենք աճելու տեղ ունենք, բայց ճիշտ ուղու վրա ենք»:
«Գյուլերը յուրահատուկ ֆուտբոլիստ է՝ մեր թիմի համար շատ կարևոր որակներով: Նա հիանալի փոխգործակցում է Վինիսիուսի և Մբապեի հետ, և ընդհանուր առմամբ նա շատ կարևոր խաղացող է մեզ համար, ում առաջընթացը օգնում է թիմին: Նմանատիպ խաղերն օգնում են Գյուլերին աճել, և ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման խաղացող»:
«Չուամենին հիասքանչ է, և ոչ միայն այսօր: Նա բարձր մակարդակով է հանդես գալիս յուրաքանչյուր խաղում: Նաև կնշեմ Տրենտի, Վալվերդեի և Գյուլերի միջև առկա համագործակցությունը: Նրանք շատ լավ արդյունքներ են ցույց տալիս՝ հիանալիորեն լրացնելով միմյանց»:
«Մբապեի մարզավիճա՞կը: Ծնկի հետ կապված խնդիրները խանգարում են նրան խաղալ 100%-ով, բայց նա լավագույնն է աշխարհում նույնիսկ 80%-ով խաղալիս: Մենք գնահատում ենք Կիլիանի ջանքերը»:
Հայերեն