Հոդվածներ

Անչելոտին կարող է վերադառնալ «Ռեալ»
22.01.2026
1217 0

Կառլո Անչելոտին կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ 

Marca-ի հաղորդմամբ՝ մարզիչն իր ծառայություններն առաջարկել է ակումբին։ 

Անչելոտին լքել է ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո՝ առանց որևէ տիտղոս նվաճելու և ղեկավարել է Բրազիլիայի հավաքականը, որի հետ նաև անցել է 2026 թվականի աշխարհի առաջնություն։ 

Հիշեցնենք, որ «Ռեալն» ազատել էր Խաբի Ալոնսոյին և գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Ալվարո Արբելոային, որը նախկինում աշխատում էր «Կաստիլիայի» հետ։ Արբելոայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Fanat, Realmadrid.am