«Ռեալում» չեն հավանում ֆուտբոլիստների հաճախակի դիրքերի փոփոխությունը և կարծում են, որ դա վատ է ազդում թիմի վրա։ Վերջին օրինակն Էդուարդո Կամավինգայի դիրքն է ձախ պաշտպանությունում՝ Ֆրան Գարսիայի և Ալվարո Կարերասի առկայությամբ։
COPE-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը նման միտումը համարում է բացասական։ Վերջին շրջանում հստակ օրինակ դարձավ Կամավինգայի ելքը ձախ պաշտպանությունում «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, երբ պահեստայինների նստարանին էին Ֆրան Գարսիան և Ալվարո Կարերասը։
Նման տակտիկական մոտեցումը, որը կիրառվել է նաև Կառլո Անչելոտիի ժամանակ, առաջացնում է թիմի որոշ ֆուտբոլիստների դժգոհությունը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն