«Բորնմութը» ձեռք բերեց Ալեքս Խիմենեսի ամբողջական տրանսֆերային իրավունքները «Միլանից»։
ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը հայտարարել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին, ով մինչ այդ թիմում հանդես էր գալիս վարձակալության հիմունքներով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորնմութը» «Միլանին» 19 մլն եվրո կվճարի և ևս 5 մլն եվրո բոնուսի տեսքով։ «Ռոսսոներիները» կստանան 5 մլն եվրոն և մնացած գումարի 50%-ը, քանի որ մնացած 50-ը բաժին կհասնի Մադրիդի «Ռեալին»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն