«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել շաբաթ օրը կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը։
Լրագրող Կարլոս Ռոդրիգեսի տեղեկություններով, ֆրանսիացին արդեն երկու օր է չի մարզվել ընդհանուր խմբի հետ։ Կիլիանը շարունակում է անհարմարություններ զգալ ձախ ծնկի հատվածում, որը վնասել էր դեռ դեկտեմբերին։ Դրանով պայմանավորված՝ նրա մասնակցությունը թիմի առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն