Հոդվածներ

«Բենֆիկայի» ֆուտբոլիստին սպառնում է 10 խաղյա որակազրկում
18.02.2026
741 0

«Բենֆիկայի» հարձակվող Ջանլուկա Պրեստիանին կարող է որակազրկվել 10 խաղով՝ Վինիսիուսի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։ 

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բենֆիկայի» միջև կայացած խաղում, Վինին հայտնել էր հանդիպման գլխավոր մրցավար Լետեկյեին, որ Պրեստիանին իրեն կապիկ է անվանել։ Արգենտինացին իր հերթին հերքել է բրազիլացու խոսքերն, իսկ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել։ 

Եթե հաստատվի, որ Պրեստիանին նման կերպ է արտահայտվել Վինիսիուսի հասցեին, ապա նա կորակազրկվի 10 խաղով։ ՈՒԵՖԱ-ն այս պարտադիր կետը ներառել է դեռ 2013 թվականին։

Պատիժը նախկինում կիրառվել է «Սևիլիայի» և «Ռեյնջերսի» միջև կայացած խաղում տեղի ունեցած նմանատիպ իրավիճակի համար։

Los Merengues, Realmadrid.am