Հոդվածներ

Սեբալյոսը վնասվածք է ստացել
22.02.2026
235 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում տեղեկացրել է կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի վնասվածքի մասին։

«Բժշկական հետազոտություններից հետո Դանի Սեբալյոսի մոտ ախտորոշվել է աջ ոտքի սրունքի մկանային վնասվածք։ Նրա վերականգնման ընթացքը կլինի ակումբի բժշկական շտաբի մշտական վերահսկողության ներքո»,- նշված է «Արքայական ակումբի» հայտարարության մեջ։

Կիսապաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ հանդիպմանը (2:1)։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Ռեալը» հայտնել էր նաև կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենի վնասվածքի մասին։

Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 22 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ առանց արդյունավետ գործողությունների։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ 

Fanat, Realmadrid.am