Հոդվածներ

Վալվերդեն ցնծում է
16.02.2026
335 0

Ալվարո Արբելոան արդեն կարող է հույս դնել այն երկու եզրային պաշտպանների վրա, որոնցով թիմը սկսել էր մրցաշրջանը: Երկար շաբաթներ անց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Դանի Կարվախալը կրկին միասին մասնակցեցին նույն խաղին: Սա ազատում է թիմի առանցքային խաղացող Ֆեդե Վալվերդեին այդ դիրքում խաղալու պարտականությունից՝ թույլ տալով նրան վերադառնալ դաշտի կենտրոն:

Անգլիացի պաշտպանի տպավորիչ խաղից հետո Արբելոան գովեստի խոսքեր շռայլեց. «Մենք նոր չենք բացահայտում Տրենտին, բայց տեսնել, թե ինչպես է նա հասկանում խաղը, նրա ինտելեկտը դաշտում, տարածությունների և դիրքի զգացողությունը... կարևոր է ունենալ խաղացողներ, ովքեր հասկանում են՝ ինչ է ուզում մարզիչը»:

Ծափահարություններ Կարվախալին

Լիվերպուլցի պաշտպանը դուրս եկավ մեկնարկային կազմում: Խաղի ընթացքը թույլ տվեց Արբելոային հետևել իր նախնական պլանին՝ մեկ ժամ Տրենտին, կես ժամ՝ Կարվախալին: 59-րդ րոպեին, երբ Կարվախալը մտավ դաշտ, «ՍանտԻագո Բեռնաբեուն» իր ավագին դիմավորեց բուռն ծափահարություններով:

Շարժում, որը թևեր է տալիս ուրուգվայցուն

Հիմա «Մադրիդի» ուշադրությունը Լիսաբոնի և Չեմպիոնների լիգայի վրա է: «Դա Լուժում» աջ պաշտպանի դիրքը հավանաբար կզբաղեցնի Տրենտը, բայց հիմնական պայքարը 2 համարի դիրքի համար նորից սկսված է: Վալվերդեն տոնում է սա, քանի որ գիտի՝ ինքն է ամենամեծ շահողը:

«Ես ինձ շատ ավելի հարմարավետ զգացի, որովհետև գնդակը ստանում էի դեմքով դեպի դաշտը, այլ ոչ թե մեջքով, և ոչ այնքան եզրում, որքան երբ խաղում եմ պաշտպանի դիրքում», – նշել է Վալվերդեն:

Այս ազատությունը թույլ է տալիս Ֆեդեին դառնալ ավելի ազդեցիկ խաղի բոլոր փուլերում. նա կարող է ճեղքել գծերը, հայտնվել տուգանային հրապարակում և հարվածել հեռվից: Նա այլևս սահմանափակված չէ եզրային գծով, այլ իր ֆիզիկական ուժի և արագության շնորհիվ դառնում է թիմի «տարբերություն ստեղծող» զենքը: