Հոդվածներ

«Ռեալը» լեգենդների խաղում հաղթել է «Բարսելոնային»
11.02.2026
527 0

Կոստա Ռիկայում կայացել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդների հանդիպումը։ Թիմերի կազմում խաղադաշտ են դուրս եկել անցած տարիների այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռոնալդինյոն, Իկեր Կասիլյասը, Կառլես Պույոլը և ուրիշներ։ 2:0 հաշվով հաղթանակ են տոնել «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները։

24-րդ րոպեին կիսապաշտպան Անտոնիո Նունյեսը առաջ է մղել «Ռեալին»։ 27-րդ րոպեին կիսապաշտպան Գուտին կրկնապատկել է «Սերուցքայինների» առավելությունը։

«Ռեալի» կազմը․ Կասիլյաս, Պեպե, Ֆերնանդո Սանս, Ռաուլ Բրավո, Իվան Կամպո, Մակելելե, Գուտի, Դե լա Ռեդ, Նունյես, Կոնգո, Բալբոա։

«Բարսելոնայի» կազմը․ Բայյա, Մոնտոյա, Պույոլ, Վալյենտե, Նավարո, Մենդյետա, Կրոսաս, Կոկու, Ժյուլի, Ռիվալդո, Ռոնալդինյո։

Fanat, Realmadrid.am