Մադրիդի «Ռեալը» չի բացառում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արգենտինացի վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոյին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու տարբերակը՝ նրան կայուն խաղաժամանակ ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Touchline-ը՝ X սոցիալական ցանցում իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբում կարծում են, որ դա կարող է դառնալ զարգացման այն ուղին, որն ավելի վաղ ընտրվել էր նաև Էնդրիկի պարագայում։ Նշվում է, որ թե՛ Մաստանտուոնոն, թե՛ «Սերուցքայինները» ձգտում են խուսափել պայմանագրում գնման իրավունքի կետի ներառումից, քանի որ ֆուտբոլիստը երազում է հաջողության հասնել «Ռեալում», իսկ ակումբը նրան դիտարկում է որպես երկարաժամկետ առանցքային նախագիծ։
Հստակեցվում է, որ իրավիճակը կարող է փոփոխվել՝ կախված նախամրցաշրջանային պատրաստությունից և նոր գլխավոր մարզչի նշանակման հանգամանքից։ Այնուամենայնիվ, արդեն այժմ ընթանում են ներքին քննարկումներ՝ վարձակալության համար ամենահարմար տարբերակը որոշելու նպատակով։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն