Հոդվածներ

«ՊՍԺ»-ն վճարել է Մբապեի պարտքի մի մասը
21.02.2026
441 0

«ՊՍԺ»-ն դեռևս շարունակում է պարտք մնալ իր նախկին ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին։ 

Փարիզյան ակումբը մնացած 6 մլն եվրոյից 4-ն է վճարել Մբապեին, ու գործը դեռ փակված չէ։ 

Կողմերի միջև վեճը սկսվել է 2024 թվականի ամռանից, երբ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ռեալ»։ 2025-ի դեկտեմբերին Փարիզի աշխատանքային դատարանը ստիպեց «ՊՍ—»-ին 60.9 մլն եվրո փոխհատուցել ֆուտբոլիստին։

Բացի այդ Մբապեն պահանջել է, որ «ՊՍԺ»-ն իր պաշտոնական էջերում տեղադրի դատարանի վերջնական վճիռը, ինչի արդյունքում ֆրանսիական ակումբին սպառնում է հերթական նիստը։

Los Merengues, Realmadrid.am