Հոդվածներ

Խեդիրա. «Ալոնսոյի սխեման սահմանափակում էր Վինիսիուսին»
24.02.2026
284 0

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան իր կարծիքն է հայտնել Վինիսիուսի հետ Խաբի Ալոնսոյի և Ալվարո Արբելոայի կատարած աշխատանքի վերաբերյալ։

«Շատ քչերը կհավատային, որ Ալոնսոյի մարզչական կարիերան «Ռեալում» այդքան կարճ կտևի։ Ցավում եմ, որ նրան շատ ժամանակ չտվեցին։ Մենք կարող ենք շատ վարկածներ դիտարկել, սակայն ինձ համար նա եղել է ու կմնա հիանալի մարզիչ, ով շուտով կրկին կգլխավորի եվրոպական թոփ ակումբ ու նրա հետ հաջողության կհասնի։

Երբեմն հանդերձարանում հավաքվում են այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ չեն ֆուտբոլի մասին ձեր պատկերացումներին կամ թիմը կառավարելու ձեր մեթոդին։

Ինչ վերաբերում է Արբելոային, նա ամբիցիոզ է, երբեմն պրովոկատոր, բայց միշտ ազնիվ է։ Այդ ամենը փոխանցվում է այնպիսի ֆուտբոլիստներին, ինչպիսին է Վինիսիուսը։

Անչելոտիի օրոք Վինին մոտ էր և արժանի էր ոսկե գնդակին։ Խաբիի օգտագործած սխեման սահմանափակում էր նրան, քանի որ նրա թիմերը ավելի շատ նախապատվությունը տալիս էին կոլեկտիվին, այլ ոչ թե անհատականությանը։

Արբելոան նրան ազատ գործելու հնարավորություն է տվել, և դա արդեն երևում է խաղադաշտում։

Los Merengues, Realmadrid.am