«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան բարձր է գնահատել թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի որակները։
«Չեմ կարող ասել, թե Տրենտն ինձ զարմացրել է, բայց նա շատ խելացի է ու հիանալի է հասկանում խաղը։ Նա արագ է հասկանում այն, ինչ մենք նրանից ցանկանում ենք ստանալ։ Նա տիպիկ եզրային պաշտպան չէ, ով միայն սիրում է խաղալ իր դիրքում։ Մենք նրան կարող ենք օգտագործել նաև դաշտի կենտրոնում։ Մեր բախտը բերել է, որ նման ֆուտբոլիստ ունենք». նշել է Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն