Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները կասկածի տակ են Արբելոայի որոշումները
11.02.2026
590 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները կասկածի տակ են դնում թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի որոշումները։ Իրավիճակը նման է այն բանին, ինչ տեղի էր ունենում Խաբի Ալոնսոյի գլխավորության շրջանում և Կառլո Անչելոտիի՝ ակումբում անցկացրած վերջին մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արբելոան բախվում է «Արքայական ակումբում» գոյություն ունեցող ֆուտբոլիստների «դիկտատուրային»։ Ընդգծվում է, որ իսպանացի մասնագետը սեփական փորձով գիտակցում է «Սերուցքայինների» խաղացողների կիրառած մեթոդները և կասկածում է իր տակտիկական որոշումներին։ «Ռեալի» ֆուտբոլիստները համաձայն չեն որոշակի որոշումների հետ, սակայն դա չեն արտահայտում հանրային մակարդակում։

Հիշեցնենք, որ Արբելոան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է հունվարի 13-ին։

Fanat, Realmadrid.am