Հոդվածներ

Կարվախալը պարբերաբար շփվում է Դե Լա Ֆուենտեի հետ
10.02.2026
255 0

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե Լա Ֆուենտեի հետ քննարկում է իր մասնակցությունը ԱԱ 2026-ին։

Մունդիալ 2026-ը անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ 34-ամյա Կարվախալը դժգոհ է «Արքայական» ակումբում ստացած խաղաժամանակից։

As-ի տեղեկություններով, Դանին հաճախ է զրուցում հավաքականի գլխավոր մարզչի հետ։ Մասնագետը հույս ունի, որ Կարվախալը հնարավորինս շուտ կվերադառնա իր լավագույն մարզավիճակին, սակայն ֆուտբոլիստին առայժմ չի հաջողվում տեղ գտնել «Ռեալի» մեկնարկային կազմում։

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Կարվախալը մասնակցել է ընդամենը 7 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am