Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մոտ է պայմանագրի երկարաձգմանը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը կարող է ստորագրել նոր՝ երկարաժամկետ պայմանագիր Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ։ Սպասվում է, որ համաձայնագիրը կգործի մի քանի տարի և Անչելոտիին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կպահպանի երկարաժամկետ հեռանկարում։
Նշվում է, որ կողմերը արդեն մոտ են վերջնական համաձայնության, իսկ պայմանագրի պաշտոնական հաստատումը դիտարկվում է ժամանակի հարց։
Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, որ իտալացի մասնագետը կարող է վերադառնալ «Ռեալ Մադրիդ»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն