• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինյոն ասել է՝ որ խաղացողն է իրեն օգնել զարգանալ որպես մարզիչ

Հոդվածներ

Մոուրինյոն ասել է՝ որ խաղացողն է իրեն օգնել զարգանալ որպես մարզիչ
13.02.2026
757 0

Մադրիդի «Ռեալի», «Պորտուի», «Չելսիի» և այլ ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է այն ֆուտբոլիստին, որը ամենաշատն է նպաստել իր՝ որպես մարզչի զարգացմանը։

Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ այդ խաղացողը Լիոնել Մեսին է, որը ներկայում հանդես է գալիս MLS-ի «Ինտեր Մայամիում»։ Մոուրինյոն երբեք չի աշխատել Մեսիի հետ նույն թիմում, սակայն բազմիցս մրցել է նրա դեմ՝ գլխավորելով Մադրիդի «Ռեալը»։

-Ո՞ր խաղացողն է ամենաշատը օգնել ձեզ զարգանալ որպես մարզիչ։

-Մեսին։

-Ինչո՞ւ։

-Քանի որ ամեն անգամ, երբ խաղում էինք նրա դեմ, նա ստիպում էր ինձ մշտապես կենտրոնացած լինել իր վրա և շատ մտածել,- պորտուհալացու խոսքը փոխանցում է AS-ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն ներկայումս գլխավրում է «Բենֆիկան»։

Fanat, Realmadrid.am