Ֆրանսիայում քննարկվել է «Լիոնի» հարձակվող Էնդրիկի կարմիր քարտի դրվագը, որը նա ստացել էր «Նանտի» դեմ հանդիպման ժամանակ։ Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի ուղղակի կարմիր քարտը փոխարինվել է դեղինով, որը դարձել է նրա երկրորդ զգուշացումը։
Այսպիսով, 19-ամյա հարձակվողը կստանա մեկ խաղով որակազրկում, հայտնում է Marca-ն։
Էնդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալից» վարձավճարով տեղափոխվել էր «Լիոն»։ Ֆրանսիական ակումբում անցկացրած 6 հանդիպումներում նա արդեն հասցրել է աչքի ընկնել 5 գոլով և 1 ասիստով։
Fanat, Realmadrid.am
Հայերեն