Անհաջողություն «Օսասունայի» դեմ. 2011 թվականից ի վեր առաջին անգամ «Ռեալը» պաշտոնական խաղում պարտվեց «Օսասունային»։ Հետաքրքիր է, որ այդ՝ 2011-ի խաղում, Արբելոան դաշտ էր դուրս եկել մադրիդցիների մեկնարկային կազմում։
Ընդհատված հաղթարշավ. Մադրիդցիները ընդհատեցին Լա Լիգայում իրենց 8 անընդմեջ հաղթանակների շարքը։
Ցավալի պարտություն վերջին րոպեին. Անցյալ տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ թիմը Պրիմերայում պարտվեց 1 գնդակի տարբերությամբ՝ գոլ բաց թողնելով 90+ րոպեին։ Վերջին անգամ նման դեպք եղել էր «Վալենսիայի» դեմ խաղում (1:2)։
Մարզչական «անեծքը». Արբելոան «Մադրիդի» վերջին 6 մարզիչներից 5-րդն է, ում չհաջողվեց հաղթանակ տանել «Օսասունայի» դեմ իր նորամուտի արտագնա խաղում։ Միայն Զիդանին է հաջողվել հաղթել Պամպլոնայում 2017 թվականին (3:1)։
Դրական ցուցանիշներ
Վինիսիուսի բենեֆիսը. Վինիսիուսը «Օսասունայի» դեմ Պրիմերայի 13 խաղերում հավաքել է 12 միավոր «գոլ+փոխանցում» համակարգով (9 գոլ և 3 ասիստ)։ Սա վինգերի լավագույն արդյունքն է առաջնության որևէ մեկ մրցակցի դեմ խաղերում։
Կարվախալի վերադարձը. Կարվախալը սեպտեմբերի վերջից ի վեր առաջին անգամ հայտնվեց «Մադրիդի» մեկնարկային կազմում։
Հայերեն